News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակում մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:  

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մինչեւ այժմ կատարված աշխատանքները եւ նախանշվել հետագա փոխգործակցության ուղիները: Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը եւ կյանքի կոչել վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ