News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցումային արդարադատության նպատակը արդարության որոնումն է:

Նպատակը լավն է, բայց հարց է առաջանում՝ ինչպես, ինչ գործիքների միջոցով: Խորհրդարանում անցկացված անցումային արդարադատության մասին լսումների ժամանակ Աայս մասին հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը:

Գալստյանը նշեց, որ լսումների մասնակիցներն արդեն մի քանի ժամ քննարկում են անցումային արդարադատության մասին սեփական պատկերացումները, քանի որ իշխանությունները չեն ներկայացրել մոդել, որով պատրաստվում են իրականացնել գործընթացը:

«Ակնհայտ խնդիր է սեփականա արդարադատության համակարգի վիճակի մասին  վերլուծական եւ գնահատողական բազայի բացակայությունը:

Անցումային արդարադատությունը սովորաբար իրականացվում է այն երկրներում, որտեղ դատական համակարգն ի վիճակի չէ հարցը լուծել», - ասաց Գալստյանը՝ շեշտելով հասարակության հարաբերությունների վիճակի անթույլատրելիությունը, որտեղ թշնամիների են փնտրում:

«Կարող է արդյոք անցումային արդարադատությունն ընդգրկել երեք նախագահների ժամանակշրջանները: Արդյոք այն սելեկտի՞վ կլինի: Արդյոք այն վենդենտայի գործիք չի դառնա՞:», - հարց հնչեցրեց Լիլիթ Գալստյանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ ներդրումները հանգստություն են պահանջում:

«Ինչ-որ մեկը գնահատե՞լ է, թե ինչ դա կազդի տնտեսության վրա: Ամենակարեւորն է բացառել արտաքին ազդեցությունը: Ցավոք վերջերս Հայաստանում հաճախ են օտար ականջներ երեւում Հայաստանում կատարվող գործընթացների ժամանակ», - ասաց Գալստյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ