News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում ավարտվեցին անցումային արդարադատության թեմայով լսումները:

Մի քանի ժամ տեւած լսումների ժամանակ մասնակիցները ծանոթացան արդարադատության փոխնախարարի եւ արտասահմանցի փորձագետի զեկույցներին, կարծիքներ փոխանակեցին, զեկուցողներին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:

Լսումներն ամփոփց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ շնորհակալություն հայտնելով համախոհներին, բայց ավելի շատ նրանց, ովքեր այլ տեսակետ ունեն:

«Այո, անցումային արդարադատությունը պետք է վերականգնման եւ հաշտեցման գործառույթ ունենա: Բայց ավելի լավ է դա լինի ուշացած, քան չհաջողված մեր սեփական տարբերակը: Այն պետք է լիովին համապատասխանի Սահմանադրությանը եւ միջազգային պարտավորություններին»,- ընդգծեց Վարդանյանը:

«Հայաստանում կա՞ն լավ դատավորներ: Այո՛, կան մեծ թվով պրոֆեսիոնալ բարեխիղճ դատավորներ, որոնք ամեն օր առավոտից երեկո աշխատում են՝ կոպեկներ ստանալով»,- արձանագրեց Վարդանյանը: Նրա խոսքով՝ անցումային արդարադատությունը Հայաստանի համար անհրաժեշտություն է, եւ կարիք չկա ասելու, որ այն խորհրդանշում է մնացյալ երկրներին՝ լիարժեք զարգացած երկրները նույնպես այս ճանապարհով են անցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ