News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար մղվող պայքարին։ Այս մասին տեղեկացրել է Farnham Herald թերթը, որը հրատարակվում է Սարեյ կոմսությունում, որտեղ գտնվում է այն ընտրատեղամասը, որից Միացյալ Թագավորության խորհրդարան է ընտրվել Հանթը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պարբերականի տվյալներով՝ բրիտանական ԱԳ նախարարը Հասլմիր քաղաքում երաժշտական փառատոնին այցելության ժամանակ հաստատել է, որ պատրաստ է Թերեզա Մեյի հրաժարականից հետո պայքարել վարչապետի պաշտոնի համար։ «Իմ կուսակցության ընտրատեղամասը իրավունք ունի առաջինն իմանալու այդ մասին»,- ասել է նա։  

Հանթը Մեյի պոտենցիալ հաջորդների ցուցակում հինգերորդն է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար, որը հետո կդառնա վարչապետ։ Ցուցակում նրանից առաջ են ԱԳՆ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, Brexit հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, շրջակա միջավայրի, մթերային եւ գյուղատնտեսության զարգացման նախարար Մայքլ Գոուվը եւ Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը։

Թերեզա Մեյը ուրբաթ հայտարարեց, որ որոշել է հունիսի 7-ին հրաժարական տալ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, ընդ որում՝ նա կկատարի վարչապետի պարտականությունները, մինչեւ որ ավարտվի թորիների նոր առաջնորդի ընտրության գործընթացը։ Նա նաեւ ասել է, որ պահպանողականների նոր առաջնորդի ընտրարշավը կսկսվի հունիսի 10-ին։

Բրիտանական կառավարության ղեկավարը վերջին օրերին բախվել է լուրջ բախման կառավարության անդամների եւ Պահպանողական կուսակցության պատգամավորների կողմից, որոնք փորձել են ստիպել նրան հրաժարական տալ։ Նախարարների եւ խորհրդարանականների դժգոհության աճը հիմնականում կապված է այն բանի հետ, որ Մեյը խիստ մեղմել էր դիրքորոշումը Brexit-ի հարցում՝ նպատակ ունենալով ստանալ Համայնքների պալատի ներկայացուցիչների աջակցությունը։ Դա անհրաժեշտ էր վարչապետին ԵՄ-ից երկրի դուրս գալու պայմանների մասին համաձայնության ընդունման համար, որը պատգամավորներն արդեն երեք անգամ մերժել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել