News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան ամեն պարագայում Եվրամիությունից դուրս կգա հոկտեմբերի 31-ին։ Այս մասին ուրբաթ ասել է Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, որին համարում են կառավարող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ երկրի վարչապետի հավանական թեկնածուներից մեկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ԵՄ-ից դուրս կգանք հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի»,- Reuters գործակալությունը մեջբերում է Ջոնսոնի խոսքերը։ Նա նաեւ կարծիք է հայտնել, որ «լավ գործարքի հասնելու միջոցն այն է, որպեսզի պատրաստվեն առանց համաձայնագրի դուրս գալու իրավիճակին»։

Բրիտանական կառավարության գործող ղեկավար Թերեզա Մեյը ուրբաթ հայտարարել է, որ որոշել է հունիսի 7-ին հրաժարական տալ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, ընդ որում՝ նա կկատարի վարչապետի պարտականությունները, մինչեւ որ ավարտվի թորիների նոր առաջնորդի ընտրության գործընթացը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ