News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Համաշխարհային առցանց հանրագիտարան Wikipedia–ն Թուրքիայում կայքի արգելափակման հարցով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Wikipedia–ն արգելափակվել էր 2017 թվականի ապրիլի 29–ին՝ մի քանի հրապարակումներում անթույլատրելի բովանդակության պատճառաբանությամբ։

Wikipedia–ի հիմնադրամի ղեկավար Քաթերին Մահերը հեռուստակոնֆերանսի միջոցով թուրք լրագրողներին հայտնել է, որ ստիպված են եղել դիմել Եվրադատարան, քանի որ Թուրքիայում իրավական պայքարը դատարաններում արդյունք չի տվել։

Քաթերին Մահերը շեշտել է, թե Թուրքիան պաշտոնապես չի պարզաբանել, թե վիճահարույց որ հոդվածում կա վիրավորական տողեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել