News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մեկնարկել է Columbia դասի առաջին ռազմավարական սուզանավի կառուցումը: Այդ մասին ուրբաթ հայտնել է Naval Today ինտերնետ-պորտալը, որը մասնագիտացած է ռազմածովային ոլորտում:

Ամերիկյան նոր սերնդի սուզանավի կառուցման աշխատանքները սկսվել են Նյուպորտ Նյուս քաղաքում (Վիրջինիա) գտնվող Huntington Ingalls Industries ընկերության նավաշինարանում, որն արտադրում է ամերիկյան ատոմային ավիակիրներ ու սուզանավեր: Պլազմային սարքավորումների միջոցով նավաշինարանի աշխատակիցները սկսել են պողպատե մասերի ձեւավորումը, որոնցով պատրաստվելու է սուզանավի կորպուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր պատմական օր է»,-հայտարարել է Newport News Shipbuilding (ներառված է Huntington Ingalls Industries-ում) նավաշինարանի փոխնախագահ Ջեյսոն Ուորդը: «Newport News Shipbuilding-ի կողմից բալիստիկ հրթիռներով առաջին սուզանավի կառուցումից անցել է կես դար: Այսօր մենք ամփոփում ենք Electric Boat-ի հետ համատեղ աշխատանքի տասը տարին, որի հետ նախագծել ենք նոր դասի սուզանավերը, եւ նշում ենք պաշտոնական անցումը նախագծումից եւ նյութական ապահովումից դեպի կառուցումը»,-հավելել է նա:

Columbia դասի բալիստիկ հրթիռներով ատոմային սուզանավերը կփոխարինեն Ohio դասի ավիակիր սուզանավերին, որոնք պատկանում են երրորդ սերնդին եւ ներկայումս ԱՄՆ-ի ռազմավարական հարձակողական միջուկային ուժերի հիմքն են, նշում է պարբերականը:Huntington Ingalls Industries-ը՝ խոշորագույն ամերիկյան նավաշինարարական ընկերությունը  սկսում է սուզանավի սկբնական փուլի աշխատանքները: Դրանք իրականացվում են Electric Boat ընկերության՝ General Dynamics  կորպորացիայի ճյուղի  հետ կնքված գործարքով, որը Columbia դասի սուզանավերի ստեղծման ծրագրի հիմնական կապալառուն է:

Electric Boat-ը կիրականացնի բոլոր սուզանավերի հավաքումը, ինչպես նաեւ դրանք կհանձնի պատվիրատուին, գրում էNaval Today-ը:

Columbia սուզանավեր

Columbia սուզանավերի ստեղծման համար 5 մլրդ դոլարի գործարքը ստորագրվել է սեպտեմբերի 21-ին:

Պենտագոնը հույս ունի 12 նոր սուզանավեր ձեռք բերել, որոնք 16 հանքահոր կունենան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար:

2017-ի հունվարին ՌԾՈՒ-ն գլխավոր հրթիռակրի գնման արժեքը, առանց հաշվի առնելու այս դասի բոլոր սուզանավերի նախագծման եւ փաստաթղթերի ծախսերը, գնահատում էր 8.2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ այն մարտական կազմում կընդգրկվի 2031 թվականին:

Առաջիկա 30 տարում ՊՆ-ն պատրաստվում է փոխարինել Ohio դասի բոլոր ռազմավարական սուզանավերը, որոնք Trident-2 միջուկային մարտագլխիկներով 24 ՄԲՀ ունեն: Դրանք այժմ 14-ն են: ԱՄՆ Կոնգրեեսի բյուջեի կառավարման վարչության վերլուծաբանների խոսքով՝ Columbia ծրագրի իրականացման համար ընդհանուր  կպահանջվի 313 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ