News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցությունը, որը ղեկավարում է վարչապետ Նարենդա Մոդին, ստացել է հանրապետության Լոկ Սաբխեում (խորհրդարանի ներքին պալատ) տեղերի մեծամասնությունը՝ 303 տեղ 543-ից, ինչպես վկայում են հնդկական ԿԸՀ-ի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

ԲՋԿ-ի հիմնական մրցակիցը՝ Հնդկական ազգային կոնգրես (ՀԱԿ) երկրում հնագույն քաղաքական կուսակցությունը, համաձայն այդ տվյալների, ստացել է 52 տեղ: Քաղաքագետների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ ԲՋԿ-ի գլխավորած Ազգային ժողովրդավարական միությունը կստանա շուրջ 340 մանդատ, մինչդեռ Միավորված առաջադեմ միությունը, որի առաջնորդն է ՀԱԿ-ը, շուրջ 90 տեղ:

2014 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով խորհրդարանի ներքին պալատում իշխող կուսակցությունն ուներ 310 տեղ, իսկ Միավորված առաջադեմ միությունը՝ 69:

Լոկ Սաբխեի ընտրություններն ամենախոշորն էին եւ թանկարժեքը համաշխարհային պատմության մեջ. դրանց քվեարկությունը ընթացել էր ապրիլի 11-ից մինչեւ մայիսի 19-ը բոլոր 29 նահանգներում եւ 7 դաշնային տարածաշրջաններում: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի: Քվեարկության ընթացքում ամբողջ երկրում գործել է ավելի քան 1 մլն ընտրատեղամաս:

Հիմնական պայքարը ծավալել էր իշխող «Բհարաթիա Ջանատա Կուսակցության» եւ ընդդիմադիր Կոնգրեսի միջեւ: Ընտրությունների եզրափակիչ փուլը կայացել էր մայիսի 19-ին, իսկ ձայների հաշվարկը մեկնարկել էր հինգշաբթի առավոտյան. այն դեռ չի ավարտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել