News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արքայադուստր Դիանայի վախճանի մանրամասներին նվիրված ցուցադրությունը կբացվի Դոլիվուդ (Թենեսի նահանգ) թեմատիկ այգում ուրբաթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Daily Beast-ին:

«Դա 3D-մոդել է, որը թույլ է տալիս խորությամբ պատկերացնել Փարիզում տեղի ունեցած ավտովթարի մանրամասները, Daily Beast –ին տված հարցազրույցում պատմել է նախագծի ներդրողներից մեկը՝ Ռոբին Թյորները: Այն ցույց է տալիս, թե ինչպես է արքայադուստրը հեռացել Ritz հյուրանոցից, ինչպես էին նրան հետապնդում պապարացիները: Երեւում է նաեւ լուսանկարելիս տեսախցիկից արձակված լույսը, որը կուրացրել էր վարորդին»:

Թյորների խոսքով՝ դա սարսափազդու տեսարան չէ: «Այստեղ չկա արյուն: Մարդիկ տեսնում են ավտովթարը համակարգչային անիմացիայի պրիզմայի ներքո»,-բացատրել է նա:

1997 թվականի օգոստոսի 31-ի գիշերը Mercedes ավտոմեքենան, որում գտնվել էր Դիանան իր ընկեր Դոդի ալ-Ֆայեդի հետ, բախվել էր թունելի սյանը Փարիզում: Այդ ժամաակաշրջանում ԶԼՄ-ները շրջանառում էին ասեկոսեները, թե, իբրեւ, Դիանան հղի էր, իսկ երեխայի հայրը Դոդի ալ-Ֆայեդն էր: Ասվում էր նաեւ, որ արքայադուստր Դիանան սպանվել էր Բուքինհեմյան պալատի պատվերով: Ավտովթարի հետևանքով ողջ էր մնացել միայն Դիանայի անվտանգության աշխատակիցը:

Ըստ 2006 թվականի դեկտեմբերին հրապարակված հետաքննության արդյունքների՝ ավտովթարը նախապատրաստված չէր եւ ոչինչ չէր վկայում արքայադստեր եւ Դոդի ալ-Ֆայեդայի սպանության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ