News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Գրասենյակում բարձր ջերմաստիճանը դրական է ազդում կանանց օրգանիզմի վրա. շոգ ժամանակ կանանց աշխատանքն ավելի արդյունավետ է՝ ի տարբերություն տղամարդկանց: Spiegel պարբերականի հաղորդմամբ, այդպիսի եզրահանգման են եկել, Բեռլինի սոցիալական գիտությունների կենտրոնի եւ Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնականների անցկացրած համատեղ հետազոտության մասնակիցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 500 ուսանող: Նրանցից շուրջ 40 տոկոսը կանայք էին: Գիտափորձի ժամանակ նրանք պետք կատարեին մի շարք առաջադրանքներ, ինչպիսիք են պարզ հաշվողական խնդիրները, բառակազմության առաջադրանքները, վերլուծական խնդիրները, որոնցում ինտուիտիվ մակարդակում որոշված լուծումները վերջնարդյունքում սխալ էին:

Յուրաքանչյուր հաջորդ փուլի ընթացքում գիտնականները բարձրացնում էին ջերմաստիճանը՝ հասցնելով 16-30-ի ըստ Ցելսիուսի այն տարածքում, որտեղ գտնվում էին գիտափորձի մասնակիցները: Ընդ որում՝ 33 աստիճանի պայմաններում կանայք ավելի լավ էին լուծում հաշվողական խնդիրները՝ ի տարբերություն տղամարդկանց: Բառակազմության վերաբերյալ առաջադրանքների ժամանակ կանայք տղամարդկանցից լավ արդյունքներ էին ցուցաբերում Ցելսիուսի սանդղակով 21 աստիճանի դեպքում:

Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա՝ գործատուները, ըստ գիտնականների, կարող են բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը խառը կոլեկտիվներում, որտեղ կան ե′ւ կանայք, ե′ւ տղամարդիկ՝ հաշվի առնելով գրասենյակում օպտիմալ ջերմաստիճանը:

Գիտնականները գտնում են, որ տարբերությունների պատճառը նյութափոխության մեջ է: Այսպես, տղամարդու մարմնում կենսաքիմիական գործընթացներն ընթանում են ավելի արագ, քանի որ դրան նպաստում է ցածր ջերմաստիճանը: Հետագայում գիտնականները մտադիր են պարզել՝ կա արդյոք այդպիսի օրինաչափություն ուրիշ տարիքային խմբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել