News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միխայիլ Սաակաշվիլին որոշել է վերադառնալ Ուկրաինա առաջիկա օրերին: Այդ մասին ՈՒՆՆ-ին հայտնել են սեփական աղբյուրները:

Ակնկալվում է, որ Սաակաշվիլին կժամանի չորեքշաբթի՝ մայիսի 29-ին:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա, քանի որ համարում է, որ Կիեւն ու Օդեսան նրա երկրորդ տունն է: Նա նաեւ հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել ուկրաինական քաղաքացիությունը: Նրա փաստաբանն արդեն փոխանցել է համապատասխան դիմումը Ուկրաինայի նախագահի գրասենյակ:

Հավելենք, որ Սաակաշվիլիի նկատմամբ գործում է Ուկրաինա մուտքի արգելք մինչեւ 2021 թվականը:

2018 թվականի փետրվարին Սաակաշվիլիին վտարել էին Ուկրաինայից Լեհաստան որպես անձ, որն անօրինաբար ժամանել էր այդ երկրից 2017 թվականի սեպտեմբերի 10-ին: Այժմ քաղաքական գործիչը բնակվում է Նիդերլանդներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ