News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում  մայիսի 23-ին ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7.5-րդ կմ հատվածում բախվել են Չկալովկա գյուղի բնակիչ, 52-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած ГАЗ 5212 մակնիշի 34 FՍ 286 համարանիշի և Երանոս գյուղի բնակիչ, 25-ամյա Սերոբ Ղազարյանի վարած ВАЗ 21124 մակնիշի 34 SՏ 552 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Ս. Ղազարյանը և նրա ուղևոր, համագյուղացի 25-ամյա Գագիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ