News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դատական համակարգն է հայտնվել թիրախում, որովհետև դատախազությունը և քննչական մարմինները վերահսկվում են կառավարության կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով դատական համակարգում սպասվող «վիրահատական միջամտությանը»։

«Ո՞ր համակարգերը, ըստ հանրային կարծիքի, ավելի ցածր վստահություն ունեն, քան դատական համակարգը։

Անօրինականությունները և կոռուպցիան, ըստ հանրային կարծիքի, անհամեմատ ավելի շատ են դատախազությունում և քննչական մարմիններում, որոնք այսօր վեթինգի թիրախում չեն հայտնվել ու որոնց դռները բլոկադայի չեն ենթարկվում։

Ավելին, դրանք, հատկապես դատախազությունը, մարդկանց ճնշումների ենթարկելու և ռեպրեսիվ վճիռների պարտադրման հիմնական գործիքն է եղել և կա։

Բայց ինչու համար հենց դատական համակարգն է հայտնվել թիրախում։ Որովհետև դատախազությունը և քննչական մարմինները վերահսկվում են կառավարության կողմից, ի տարբերություն դատարանների, որոնք այս պահին ավելի անկախ են։

Սա է խնդիրը, թե չէ անկախ մարմիններ, հակահեղափոխություն ... ուղղեղների լվացք է։

Տոտալ վերահսկողություն և տոտալ իշխանություն ունենալն է նպատակը և ապագայում, առաջին հերթին, այսօրվա կառավարամերձ շրջանակներն են այդ մարմինների թիրախում հայտնվելու։ Պատճառը պարզ է, եթե մի քիչ ծանոթանաք նման ռեժիմների պատմությանը»,- ասված է նրա գրառման մեջ։

 

Տպել
Ամենաշատ