News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն ասել է, որ Փարիզի դատախազությունը քննարկում է Լիոնում տեղի ունեցած պայթյունի՝ որպես ահաբեկչական դավադրություն լինելու վարկածը։ Պայթյունից տուժել է 13 մարդ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFM TV հեռուստաալիքին։

«Փարիզի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը դիմում է ստացել։ Այն սկսել է հանցավոր ահաբեկչական դավադրության հետաքննությունը, բայց պետք է սպասել հետաքննության արդյունքներին, որը ներկա պահին իրականացվում է եւ հանձնարարված է դատական ոստիկանությանը։ Ելնելով արդյունքներից՝ կարելի կլինի հետագայում որակել այս հետաքննությունը»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Նա ավելացրել է, որ «դեռ շատ վաղ է խոսել ահաբեկչության մասին»։

Լիոնի կենտրոնում պայթյունը որոտացել է ուրբաթ օրը, ժամը մոտ 17.30-ին։ Նախնական վարկածով՝ փողոցում պայթել է ականապատված փաթեթը։ Տուժել է ոչ պակաս, քան 13 մարդ։

Տեսահսկման խցիկների տվյալներով՝ փաթեթը թողել է մի անծանոթ, որը հեծանվով մոտեցել է հացի խանութին։ Փարիզի հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել։

Ներկա պահին տղամարդուն որոնում է ոստիկանությունը, նրա անձը պարզված է, բայց չի հրապարակվում։ BFMTV հեռուստաալիքը նշում է, որ որոնվողը 30-35 տարեկան է։ Նրա հագին եղել է սեւ սվիտեր, բաց գույնի անդրավարտիք, սեւ ակնոցներ է կրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը հայտնել է, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխել
Կնոջ մոտից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնց վրա հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ...
Սահմաններին վնասազերծվել է ավելի քան 4000 ահաբեկչական խմբավորում. Իրանի սահմանային ոստիկանության պետ
Սահմանապահ ծառայության օպերատիվ կարողություններն ու բարելավվել են․․․
ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարությունը...
Ռուսաստանը Գարրի Կասպարովին ավելացրել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակ
2012 թվականին նա ընտրվել է Ռուսաստանի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ...
AFP. Բելգիայում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող երեք դեռահասներ ձերբակալվել են Ֆրանսիայում
Գործակալության փոխանցմամբ՝ «15-ից 17 տարեկան երեք դեռահասներ ձերբակալվել են Ֆրանսիայի երեք...
ԱԷՄԳ-ն կօգնի Ճապոնիային ապահովել ամենամեծ ԱԷԿ-ի պաշտպանությունն ահաբեկչություններից. Kyodo
ԱԷՄԳ մասնագետները կօգնեն Ճապոնիային...
Ամենաշատ