News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ուժեր հանուն ազատության եւ փոփոխությունների» ընդդիմադիր դաշինքը կոչ է արել մայիսի 28-29-ին համընդհանուր գործադուլ անել, ասվում է տարածված հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Փաստաթղթի համաձայն՝ դաշինքը կոչ է արել «գործադուլ սկսել երեքշաբթի մասնավոր եւ պետական կազմակերպություններում ու ընկերություններում..., շարունակել քաղաքական գործադուլը երկու օրվա ընթացքում եւ դուրս գալ հրապարակներ՝ նստացույցի մայրաքաղաքում եւ շրջաններում»։

Սուդանում զինվորական հեղաշրջումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին քառամսյա ժողովրդական ընդվզումների ֆոնին։ Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ բանտարկվել։ Իշխանությունն իր ձեռքն է վերցրել անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել է, որ մտադիր է երկու տարվա ընթացքում ղեկավարությունը հանձնել ընտրված իշխանություններին։ Բայց ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում։ Ընդվզողները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարող մարմին եւ իշխանական բոլոր լիազորությունների հանձնում այդ մարմնին։

Ընդդիմության եւ ռազմական խորհրդի բանակցությունների ընթացքում մայիսի 15-ին ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն եռամյա անցումային շրջանի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ