News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Առնվազն մեկ մարդ է զոհվել ուրբաթ Cessna Citation V ոչ մեծ ինքնաթիռի կործանվելու պատճառով, որն ընկել է Ատլանտյան օվկիանոս Ֆլորիդայի ափերին։ Ինչպես ասվում է շաբաթ Թվիթերում ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (ԴԱՎ) տարածած հայտարարությունում, բիզնեսջեթում, նախնական տվյալներով, միայն օդաչուն էր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ողբերգությունը տեղի է ունեցել Ֆորտ Լոդերդեյլ նավահանգստից մոտ 200 կիլոմետր հեռու։ Ինքնաթիռը Իլինոյսից մեկնում էր Ֆլորիդա։ ԴԱՎ տվյալներով՝ կարգավարները կորցրել են կապն ինքնաթիռի հետ աղետից մոտ մեկ ժամ առաջ։

Ինչպես նշում է The New York Times թերթը, այն բանից հետո, երբ Cessna-ն դադարել է պատասխանել կարգավարական ծառայության հարցումներին, զինվորականները երկու F-15 կործանիչ են ուղարկել։ Հենց կործանիչները մոտեցել են Cessna-ին, բիզնեսջեթը սկսել է կտրուկ իջեցնել բարձրությունը եւ ընկել է օվկիանոս։ Ինքնաթիռի վրա կրակ չեն բացել, ճշտել է Հյուսիսային Ամերիկայի Աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության ներկայացուցիչը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեճ ու կռիվ Թոթովենցի փողոցում. 23-ամյա վարորդը ծեծել է 69-ամյա տղամարդուն. Վերջինիս որդին վնասել է մեքենան
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են «Օպել Աստրա»-ի վարորդի...
Պայթյուն Վիեննայում. 2 շենք է փլուզվել
Մի քանի մարդ է տուժել...
Ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հոր գազային ատրճանակով
Հունիսի 25-ին, ժամը 23-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները...
Ուժեղացված ծառայություն Արարատում․ Շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են կատարվել
Համակեցության կանոնների եւ երթեւեկության անվտանգության պահպանման նպատակով Արարատի ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար...
Լոռու մարզում ռադիոհեռուստատեսության պետը վրաերթի է ենթարկել հոսպիտալի ճաշարանի պետին
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով...
Ոստիկանները բերման են ենթարկել մեքենաներից գողություններ կատարողին. Գողացել է մարտկոց ու գազի բալոն
Երկու դեպքով էլ մեկնել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները...