News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարգադրել է հավանություն տալ այն գործարքներին, որոնք ենթադրում են 8,1 մլրդ դոլարի զենքի վաճառք Հորդանանին, Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին Իրանին դիմակայելու համար։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում, տեղեկացնում է Gazeta-ն։

Ինչպես նշվում է, խոսքը 22 չավարտված գործարքների մասին է այդ երկրների հետ։ ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքն ուղղված է գործընկեր երկրների ինքնապաշտպանության ամրապնդմանը եւ իրանական ագրեսիայի զսպմանը։

«Այդ վաճառքը կաջակցի մեր դաշնակիցներին ամրապնդել կայունությունը Մերձավոր Արեւելքում եւ օգնել զսպելու եւ պաշտպանվելու Իրանի Իսլամական Հանրապետությունից»,- ասվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ