News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Facebook-ը հայտնվել է քննադատության տարափի տակ այն պատճառով, որ հրաժարվել է հեռացնել տեսանյութը, որում Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Նենսի Փելոսիի խոսքը դանդաղ է, ինչից թվում է, թե նա հարբած է, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Variety-ին։

Ինչպես նշվում է, տեսանյութը YouTube-ում տեղադրողը շուտով հանել է այն, բայց Facebook-ը թողել է հոլովակը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ սոցիալական ցանքի քաղաքականությունը չի նախատեսում, որ տեղադրվող կոնտենտը պետք է հավաստի լինի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր տեսահոլովակ, որտեղ հավաքված են բոլոր պահերը, որոնցում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների նախագահ Նենսի Փելոսին կմկմալով է խոսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ