News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ակնկալում է, որ Գերմանիան առաջիկա տարիներին կավելացնի ռազմական ծախսերը: Այս մասին նա ասել է շաբաթ Welt am Sonntag թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ես ակնկալում եմ, որ առաջիկա տարիներին Գերմանիան կավելացնի պաշտպանական ծախսերը: Նա, ինչպես եւ ՆԱՏՕ-ի մյուս բոլոր երկրները, խոստացել են անել», - ասել է Ստոլտենբերգը: «Համոզված եմ, որ ես կարող եմ ողջունել այս խոստման պահպանումը նաեւ Գերմանիայի հարեւան երկրների կողմից», - նշել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Spiegel Online-ը հաղորդել էր, որ ընթացիկ տարում Գերմանիայի ռազմական բյուջեն կկազմի ռեկորդային 47 մլրդ եվրո, ինչը համապատասխանում է Գերմանիայի ՀՆԱ-ի 1.35 տոկոսին:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ դա «կարեւոր ներդրում» է դաշինքի պաշտպանունակությունում:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսի չափով ռազմական ծախսերի ավելացման նպատակը դա ինչ-որ արհեստական թիվ չէ, այլ նպատակ, որն արտացոլում է ռազմական հնարավորությունների պահանջը:

«Խոսքն այն մասին չէ, որպեսզի բավարարենք ԱՄՆ նախագահ Թրամփին», - ասել է Ստելտենբերգը: Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է ծանր ժամանակներում զգալիորեն բարելավի ռազմական կարողությունները:

2014-ի սեպտեմբերին Ուելսում ՆԱՍՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնություն էր ձեռք բերվել, որի համաձայն դաշինքի բոլոր երկրները պետք է 10 տարվա ընթացքում ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսի չափով ավելացնեն ռազմական ծախսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ կքննարկի Սիրիա թուրքական ներխուժման հարցով պատասխան միջոցները
Էսպերի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները «ավելորդ եւ իմպուլսիվ» էին ...
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահներին...
Գերմանիան որոշել է դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զենքի խոշորագույն ներկրող է Գերմանիայից․․․
Գերմանիան պատրաստ է ավելի մեծ ներդրում ունենալ ՆԱՏՕ-ի ընթացիկ ծախսերում
Քրամփ Քարենբաուրերն ասել է, որ ավելին վճարելու Գերմանիայի պատրաստակամությունը «նախագահ Թրամփին հանդարտացնելու միջոց չէ»…
Վերջին տարիներին ՆԱՏՕ-ն Թուրքիայի ենթակառուցվածքներում 5 մլրդ դոլարի ներդրում է կատարել. Ստոլտենբերգ
Ներկայումս մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ բանտարկված ջիհադականները փախչելու հնարավորություն չստանան…
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունները կլինեն «համաչափ եւ կշռադատված». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ստոլտենբերգը նաեւ հայտնել է, որ Թուրքիան «անվտանգության օրինական խնդիրներ» ունի ...
Ամենաշատ