News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը մտադիր է համաներում շնորհել որոշ դատապարտված զինվորականների, հաղորդում է  The Huffington Post-ը:

Նշվում է, որ Թրամփը կարող է համաներում շնորհել մի քանի զինվորականների, որոնք կատարել են կանխամտածված սպանություն, պղծել են  դիակները եւ սպանել խաղաղ բնակիչներին:

Թերթը գրում է, որ ԱՄՆ նախագահը դեռ պաշտոնապես չի հայտարարել համաներման մասին եւ չի նշել դատապարտվածների անունները: Թրամփը միայն հայտնել է որ կսպասի դատարանի որոշմանը մինչեւ ընտրություն կատարելը:

«Ես դեռ ոչինչ չեմ արել: Ես ոչ մի որոշում չեմ ընդունել: Այժմ ես 2 կամ 3 տարբերակ ունեմ», — հավելել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ