News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի իշխանությունները շաբաթ լիովին վերականգնել են սոցցանցերի եւ մեսենջերների հասանելիությունը մի քանի օր առաջ զանգվածային բողոքի ակցիաներից հետո սահմանված սահմափակումներից հետո:

Լրագրողներին այս մասին տեղեկացրել է հաղորդակցությունների եւ տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Ֆերնդինանդուս Սետուն:

«Մայրաքաղաքում համացանցի եւ սոցցանցերի հասանելիությունը, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, ինչպես նաեւ մեսենջեր WhatsApp-ը լիովին վերականգնվել են, ինչպես եւ ավելի վաղ խոստացվել էր», - նրա խոսքը ներկայացնում է Kompas պորտալը:

«Սահմանափակումներն ուղղված էին սոցցանցերով սադրողական նյութերի տարածումը թույլ չտալուն», - հիշեցրել է Սետուն:

Մայրաքաղաքում զանգվածային բախումների պատճառ էր դարձել ապրիլի 17-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության կողմնակիցների բողոքի ակցիան. գործող նախագահ Ջոկո Վիդոդոն՝ հավաքելով ձայների 55.5 տոկոսը, վերընտրվել է երկրորդ ժամկետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ