News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են 3 մարդու, որոնք մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործության՝ «գողական աշխարհի» անդամների դեմ  քրեական գործով  կեղծ ցուցմունքներ տալու համար: Այս մասին նշվում է ՆԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում, հաղորդում է«Նովոստի Վրաստանը»:

Մեղադրյալներն են 28-ամյա Ա. Ն.-ը, 36-ամյա Տ. Կ-ն եւ 33-ամյա Տ. Մ.-ն: Առաջինին ոստիկանները ձերբակալել են Թբիլիսիում, իսկ մյուս երկուսին՝ Ցալկայում՝ (Կվեմո Կարտլի տարածաշրջան):

Քննությունը պարզել է, որ, երբ դատաքննության ժամանակ մեղադրյալներին հարցաքննել են որպես վկա, նրանք կեղծ ցուցմունքներ են տվել արդարադատությանը խոչընդոտելու համար: Գերատեսչությունում նշում են, որ ցուցմունքները վերաբերել են անձանց, որոնք մեղադրվում են գողական աշխարհի անդամակցության մեջ, գողական հավաքներին մասնակցելու եւ գողական աշխարհի գործունեությանն աջակցելու համար:

Քննությունը շարունակվում է առանձնապես ծանր հանցագործության կատարման հետ կապված վկայի կամ տուժողի կողմից կեղծ ցուցմունքներ տալու հոդվածով: 3 ձերբակալվածներին 3-7 տարի ազատազրկում է  սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
26-ամյա կինը ֆեյսբուքյան ծանոթության միջոցով ուրիշի անվամբ վարկ է ստացել եւ խաբեությամբ գումարը հափշտակել
2019թ. ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը, օգտագործելով իր անձնական...
Հյուրը գողություն էր արել. բացահայտվեց այլ հանցադրվագ եւս
Տղամարդը բերման է ենթարկվել բաժին...
Շիրակամուտում BMW-ից անիվներ են գողացել
Ոստիկանները հայտնաբերեցին գողին ու գողոնը...
28-ամյա վարդենիսցին շրջում էր թմրանյութը գրպանում
Վարդենիսում ոստիկանները կասկածանքով բերման են ենթարկել...
Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են գրպանահատին. Դեպքը եղել է թիվ 44 երթուղու ավտոբուսում
Մայիսի 28-ին, ժամը 00.25-ին, ոստիկանություն էր զանգահարել 36-ամյա մի կին եւ հայտնել, որ մոտ ժամուկես առաջ, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում իր...
Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել 6-րդ հարկից
Տղան զբաղվում է սամբոյով եւ ձյուդոյով, Ուկրաինայի հավաքականի անդամ է, սովորել եւ մարզվել է Կիեւում Իվան Պոդդուբնիի անվան օլիմպիական քոլեջում, ապա ընդունվել է ակադեմիա...
Ամենաշատ