News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն սկսել է ճանապարհ կառուցել դեպի Դավիթ Գարեջի վանական համալիր տանող տարածքում։ Այս մասին տեղեկացնում է contact.az-ը՝ հղում կատարելով «ԻնտերպրեսՆյուսին»։ Տեղի ուղեվար Զվիադ Անանիաշվիլու խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն մոտ 2 օր ճանապարհ է բացում դեպի ժայռ, Չիչխիթուրի աշտարակի ուղղությամբ։

Նրա տեղեկատվությամբ՝ ադրբեջանական կողմը տեղում մոբիլիզացրել է շինտեխնիկա։ «Ադրբեջանական կողմը սկսել է ճանապարհ կառուցել Չիչխիթուրի աշտարակի մոտ։ Ճանապարհը, ենթադրաբար, անցկացվելու է այս ուղղությամբ։ Մինչեւ Չիչխիթուրի աշտարակ նրանք դեռ չեն հասել, դեռ մոտ 1,15 կիլոմետր կա, գուցե եւ ավելի»,- ասել է Զվիադ Անանիաշվիլին։ Նրա խոսքով՝ ճանապարհի անցկացման աշխատանքներն ադրբեջանական կողմն իրականացնում է ինտենսիվորեն։

Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալությունը տեղեկացրել է, որ ճանապարհաշինության լուրերը Դավիթ Գարեջի վանական համալիրի մատույցներում չեն համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է Turan-ը։

Ներկայում Վրաստանը եւ Ադրբեջանը փորձում են պայմանավորվել սահմանագծման հարցերում։ Վրաստանում մայիսի 10-ին հաստատված սահմանագծող հանձնաժողովը գլխավորում է նրա նոր ղեկավար, Վրաստանի ԱԳՆ փոխնախարար Լաշա Դարսալիան։ Ադրբեջանական հանձնաժողովը գլխավորում է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Երկկողմ հանձնաժողովներն աշխատում են 1996-ից ադրբեջանա-վրացական պետական սահմանները գծելու ուղղությամբ, որն ունի 446 կիլոմետր երկարություն։ Սահմանագծվել է սահմանի 70 տոկոսը։ Առավել զգայուն հարց է մնում Դավիթ Գարեջի վանական համալիրը, որի ոչ մեծ հատվածն անցնում է ադրբեջանական տարածքով։

Չնայած ադրբեջանական կողմի սեղմ հերքմանը՝ կասկածներ են մնում այդ պնդման անկեղծության հարցում։ Մանավանդ հաշվի առնելով Ադրբեջանի մեծ փորձը ուրիշների տարածքի աստիճանական «սեփականաշնորհման» հարցում, ինչպես դա տեղի ունեցավ անցած դարում Նախիջեւանի եւ Ղարաբաղի հայկական տարածքների հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ