News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում շունը ջնջել է տիրոջ ֆեյսբուքյան մի քանի գրառում: Լինդա Միմսը, ով Ֆեյսբուքում վարում է Spotted Tutbury խումբը, լոգանք է ընդունել, եւ երբ վերադարձել է, նկատել է, որ մի քանի գրառում ջնջվել է հենց իր կողմից, ինչպես նաեւ փոխել է խմբի լուսանկարը, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ Daily Mail-ի վրա հղումով:

Կինը խուճապի է մատնվել եւ գրել է խմբի ղեկավարին: Վերջինս ենթադրել է, որ Լինդայի էջը կոտրել են հաքերները: Մինչ կինը փոխում էր սոցցանցում իր գաղտանաբառը, 3 տարեկան Բոն կողքին էր:

Ինչ-որ պահին նա ձայներ էր լսում: Պարզվել է, որ շունը նստել է հեռախոսի վրա, եւ այդպիսով պատահաբար ջնջել է գրառումները:

Կինն ապշած էր, սակայն խմբի մասնակիցներին այդ պատմությունը զվարճացրել էր:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ