News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ մեկնել է Ճապոնիա պետական պաշտոնական այցով, որը կտեւի մինչեւ մայիսի 28-ը։ Ինչպես ասվում է Ճապոնիա Թրամփի այցը լուսաբանող լրագրողների հատուկ հարթակի հաղորդագրությունում, որի մեջ մտնում է ՏԱՍՍ-ը, ամերիկյան առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում։

Սա ԱՄՆ նախագահի Ճապոնիա ամենաերկարատեւ պետական այցն է 1992 թվականից ի վեր։ Շաբաթ օրը Թրամփը նախատեսել է հանդիպում բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, մայիսի 26-ին Թրամփը Աբեի հետ գոլֆ կխաղա, իսկ երեկոյան միասին կայցելեն սումոյի կայսեր գավաթի մրցաշարին։

Ծրագրի հիմնական մասը կսկսվի մայիսի 27-ին։ Այն կներառի երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումը, ինչպես նաեւ ընդունելություն նոր կայսր Նարուհիտոյի մոտ, որը գահ է բարձրացել մայիսի 1-ին։

Եզրափակիչ օրը ԱՄՆ նախագահը կբարձրանա Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի «Կագա» ուղղաթիռակիր նավ, որը գտնվում է Տոկիոյի ծոցի Յոկոսուկա բազայում։ Մոտ ապագայում նախատեսվում է այդ նավը վերափոխել թեթեւ ավիակրի։

Թրամփի այցելության ժամանակ անվտանգության ապահովման համար մոտ 25 հազար ճապոնացի ոստիկան է գործի դրվելու։ Ուժեղացված պահպանության են ենթարկվելու կայսերական պալատը, վարչապետի նստավայրը, Տոկիոյի Հանեդա օդանավակայանը, որտեղ ժամանակավորապես արգելել են օգտագործել աղբամաններ, եւ բոլոր շրջանները, որոնք կապ ունեն ԱՄՆ նախագահի այցի ծրագրի հետ։ Տոկիոյի ոստիկանությունը նախազգուշացրել է երթեւեկության հնարավոր փակումների մասին սովորական ճանապարհներին եւ արագընթաց վճարովի մայրուղիներում՝ Թրամփի շարասյան համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ