News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սեւ ցուցակով» է սպառնացել ռուսական «Իզվեստիա» թերթի թղթակից Գրիգորի Կլիմովին։

Պատրվակը, ինչպես եւ ընդունված է, ուղեւորությունն է Լեռնային Ղարաբաղ։ «Մենք որոշ կասկածներ ունեցանք այս հաշվով։ Ներկայում մենք ուսումնասիրում ենք հարցը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը։

«Իզվեստիա»-ն իր կայքում ուրբաթ հրապարակել էր «Խրախճանք պատերազմի ժամանակ. Ղարաբաղը հրադադարից 25 տարի հետո» հոդվածը, որի հեղինակն է Գրիգորի Կլիմովը։

Նշենք, որ «սեւ ցուցակը» չարյաց փոքրագույնն է, որն սպառնում է Գրիգորի Կլիմովին։ Հաշվի առնելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի փորձը՝ հարկ է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են նախաձեռնել ապօրինի քրեական հետապնդում։

Միջազգային լրագրողական կազմակերպությունը հակամարտությունների գոտիներ այցելությունների նման արգելքը համարում է անթույլատրելի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել