News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ից 26-ը հայկական գինու (Էնո) զբոսաշրջային արդյունքը եւ հայկական գինեգործությունը ներկայացվում է  Չինաստանի Ցինտաո քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության առեւտրատնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին։

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովում են ՀՀ  տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության Կոմիտեն եւ «Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության» հիմնադրամը, Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։

 Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը եւ գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է, որպես էնոզբոսաշրջության համար նոր եւ գրավիչ ուղղություն։ Տաղավարի հյուրերին մատուցվում են հայկական գինիներ, կազմակերպվում են համտեսներ։ Հարթակը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում բացահայտելու եւ թիրախավորելու Չինաստանի զբոսաշրջային շուկայում առկա  նախասիրությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ