News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը մտադիր է երկրում աշխատաժամերի նոր համակարգ մտցնել: Ենթադրվում է, որ գրասենյակային աշխատակիցների համար ծխելու և սուրճ խմելու կարճ ընդմիջումներն աշխատավարձից կհանվեն, հաղորդում է Euro-pulse-ը: 

Կառավարության տվյալներով՝ իսպանացիները միջինում աշխատաժամից 2 ժամ են ծախսում տարբեր ընդմիջումների համար: Օրինակ, առավոտյան ժամը 11-ին սրճարան են գնում, մի քանի ժամ էլ անցնում է ճաշի համար:

Կառավարությունն այդ առաջարկը կքննարկի նաեւ արհմիությունների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ: 

Նման գաղափարները քննարկում են նաեւ եվրոպական այլ երկրներում: Օրինակ, 2017 թվականին անցկացված հարցման համաձայն՝ դանիացիների 44%-ը կարծիք է հայտնել, որ ծխելու կարճ ընդմիջումները պետք է հանվեն աշխատավարձից: Լեհաստանում էլ կարծում են, որ լեհական ընկերությունները ծխողների պատճառով օրական ավելի քան 7 մլն եվրո են կորցնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ