News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Xiaomi ընկերությունը կարող է հպարտանալ ոչ միայն որակյալ սմարթֆոնների արտադրությամբ։ Պարզվում է, ընկերության պահուստում անհավանական քանակությամբ գաջեթներ կան, որոնք նախատեսված են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։ Հենց վերջինների համար էլ մշակվել է «խելացի» Mi Bunny Reading Pen գրիչը, որը կոչված է զարգացնելու աճող սերնդին, տեղեկացնում է Planet-today-ը։

Mi Bunny Reading Pen-ը մշակել են Xiaomi-ի ինժեներները նախադպրոցական կրթության մասնագետների հետ միասին։ Եվ նոր գաջեթի հիմնական նպատակը փոքր երեխաների ուսուցումն է տարբեր լեզուներով։

Ինչպես պնդում են Xiaomi-ի ներկայացուցիչները, «խելացի» գրիչը նախատեսված է 2 եւ ավելի տարիքի երեխաների համար։ Զարմանալի գաջեթն ունի բարձրախոս եւ փլեեր, որպեսզի վերարտադրի անհրաժեշտ տեքստը։ Աշխատանքի սկզբունքն այն է, որ հատուկ գրքերով տեքստն անցնելով՝ Mi Bunny Reading Pen-ը վերարտադրում է գրվածը։ Դա, սարքն ստեղծողների մտահղացմամբ, պետք է օգնի երեխաներին լեզուներ սովորելիս։

Միայն թե գրիչը վաճառել առայժմ պատրաստվում են միայն Չինաստանում։ Այն կարժենա 28 դոլար, իսկ հավաքածուում կլինեն 22 հատուկ գրքեր նկարներով, որոնց հետ Xiaomi-ի Mi Bunny Reading Pen-ը «կարող» է փոխգործակցել։ Բացի այդ, գրիչն ստեղծողները պնդում են, որ շուտով շուկաներում կհայտնվեն 500 այլ գրքեր, որոնք կարող է ձեռք բերել յուրաքանչյուր ցանկացող։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել