News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
USD
477.53
EUR
539.8
RUB
7.55
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիեւը պատմել է Ադրբեջանի դեմ ծրագրերի մասին:

«Ամեն առավոտ ինձ զեկուցում են, եւ ես տեղեկատվություն եմ ստանում Ադրբեջանի դեմ ծրագրերի մասին: Մենք երբեք չպետք է մոռանանք այդ մասին»,- ասել է Գուլիեւը:

Պատմության էքսկուրս անցկացնելով եւ նշելով Ադրբեջանի ազգի հայր Հեյդար Ալիեւի դերը՝ Գուլիեւը նշել է, որ 1988-1993 թթ. երկրում ճգնաժամ եւ աղետ է տիրել:

«Երկրում փաստացի եղբայրասպան պատերազմ է սկսվել: Արդեն այսօր այս պաշտոնում տեսնում եմ, որ քաղաքական ուժերի եւ արտասահմանյան հատուկ ծառայությունների խմբերի առաջ նպատակ է դրվել Ադրբեջանը վերադարձնել 30-ական թվականներ: Ադրբեջանը պետք է բաժանվեր 4-5 մասի, այն ցանկանում էին ջնջել քաղաքական քարտեզից եւ պատմությունից»,- հայտարարել է Գուլիեւը՝ հավելելով, որ նման ծրագրեր կան նաեւ այսօր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել