News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդի նախկին վարչապետ (1980-1988), բանակի նախկին հրամանատար եւ Թաիլանդի խորհրդի ղեկավար (1998 թվականից սկսած) Փրեմ Թինսուլանոնը կյանքից հեռացել է 98 տարեկան հասակում Բանգկոկի Փրամոնգկուտ հիվանդանոցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թաիլանդական տեղեկատվական գործակալությանը:

Ըստ գործակալության տվյալների՝ նա մահացել է սիրտ-անոթային անբավարարության հետեւանքով: Հուղարկավորման օրը դեռ հայտնի չէ, գրում է Khaosod թերթը: Մահից երեք շաբաթ առաջ պաշտոնաթող գեներալը գլխավորել էր թագավոր Մահա Վաչիրալոնգկորնի (Ռամա X) եւ թագուհի Սութհիդայի հարսանեկան արարողությունը, իսկ մեկ ամիս առաջ՝ ընդունել էր ռազմական կառավարության առաջնորդներին իր 98-ամյակի կապակցությամբ:

Փրեմ Թինսուլանոնը թաիլանդական քաղաքականության ամենաազդեցիկ գործիչներից էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ