News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է անում բանակցություններ սկսել Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ Լամայի հետ, հաղորդում է Reuters-ը:

Անցած շաբաթ ամերիկյան դեսպան Թերի Բրանսթադն այցելել է Տիբեթ. դա ԱՄՆ-ի դեսպանի առաջին այցն է 2005 թվականից ի վեր երկու երկրների միջեւ առեւտրային եւ դիվանագիտական լարվածության ֆոնին:

Բրանդսթադը հանդիպել է Չինաստանի կառավարության ներկայացուցիչների եւ Տիբեթի կրոնական ու մշակութային գործիչների հետ, եւ իր մտահոգությունն է հայտնել Տիբեթում մշտական հասանելիության բանացակայության շուրջ, ասվում է Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության մեջ: «Նա կոչ է արել Չինաստանի կառավարությանն անհապաղ երկխոսություն կազմակերպել Դալայ Լամայի կամ նրա ներկայացուիչների հետ առանց նախապայմանների տարաձայնությունները կարգավորելու նպատակով»,-ասել է դեսպանատան մամուլի քարտուղարը:

«Նա նաեւ մտահոգություն է հայտնել չինական կառավարության՝ Տիբեթի բուդդիստների՝ իրենց կրոնը կազմակերպելու եւ քարոզելու ազատությանը միջամտելու առիթով»,-հավելել է նա:

Անցյալ շաբաթ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կառավարությունը ողջունում է Բրանսթադի այցը, սակայն Չինաստանը հույս ունի, որ այցի ընթացքում դեսպանը չի առաջնորդվի «նախապաշարումներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ