News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախապատմական անտառը, որը մնացել էր ավազի եւ ջրի տակ 4.5 հազար տարվա ընթացքում, անսպասելիորն մերկացել է Ուելսում վերջերս տեղի ունեցած փոթորկի հետեւանքով, հաղորդում է  BBC-ը:

Ուժգին քամու ճնշման ներքո ծովը նահանջել է՝ մերկացնելով տորֆը, որի տակ թաքնված էին ծառերը: Այնուհետեւ քամին ցիրուցան է արել տորֆը:

Քարացած ծառերը կարելի է տեսնել Քերեդիգիոն կոմսության Բորտ եւ Ինիսլաս ծառերի շրջանում:

XVII դարում տարածվել էր առասպել ջրի տակ խորտակված քաղաքակրթության մասին: Համարվում է, որ այդ տարածքը երբեմնի բերքաբեր հող էր բնակավայրերով, որոնք պաշտպանված էին ջրհեղեղից ջրարգելակներով եւ ամբարակներով: Լեգենդը պատմում է, որ այդ հողը բազմիցս հեղեղվել է ուժգին փոթորիկների ժամանակ:

VI դարում այդտեղ հեղեղվել էր 16 գյուղ, որի հետեւանքով զոհվել էին բազմաթիվ մարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ