News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Ժակ Սավենը, որը տակառով հատել էր Ատլանտյան օվկիանոսը, պատմել է, թե ինչ պետք է անել լավ ֆիզիկական վիճակում լինելու համար. սիրել կանանց, զբաղվել սպորտով եւ ուշադրություն չդարձնել տարիքի վրա:

72-ամյա Սավենն ուղեւորվել էր հատելու Ատլանտյան օվկիանոսը շարժիչ չունեցող տակառով, որը կառավարվում էր միայն հոսանքի եւ քամու միջոցով: Տղամարդը ճանապարհ էր ընկել 2018 թվականի դեկտեմբերին Կանարյան կղզիների խմբին պատկանող փոքր Էլ Յերո կղզուց: 127 օրվա ընթացքում նա հայտնվել էր Կարիբյան ծովի ջրերում:

«Ես ձեզ կասեմ. պետք է սիրել կանանց եւ վերջ»,-նշել է Սավենը ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ պետք է զբաղվել սպորտով եւ ուշադրություն չդարձնել տարիքի վրա:

«Եւ պետք է մանրամասնորեն նախապատրաստել սեփական նախագծերը, դրանք (ճանապարհորդությունները – խմբ.) անհնարին են առանց նախապատրաստման: Տարիքը զուտ թվեր են: Գլխավորը միտքն է: Իհարկե, մի օր ես կդադարեմ դա եւ կսկսեմ վարել ավելի հանգիստ կենսակերպ»,-հավելել է ճանապարհորդը:

Իսկ առաջիկայում ֆրանսիացին պատրաստվում է լողալով հատել Լա Մանշի նեղուցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել