News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին այդ երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

«Դարերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների եղբայրական կապերի և պատմական ու մշակութային ընդհանրությունների հիման վրա: Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այս ամենի ուղղակի արտացոլանքն են»,- նշել է Հայաստանի նախագահը։

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման երաշխիք են։

Նախագահը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ վրացի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի ԿԳՄՍ նախարարին
Արայիկ Հարությունյանը եւ Միխեիլ Բատիաշվիլիին կարեւորել են երկու երկրների միջեւ ձեւավորված աշխատանքային խմբերը...
Հայաստանի եւ Վրաստանի արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել գործընկերությունը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 14-ին...
Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետի տրվել է պաշտոնական ընթրիք
Այցի ընթացքում Գեորգի Գախարիան այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին…
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և խնդիրները (ֆոտո)
Կարևորվել է տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը…
Բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա. Գարեգին Բ–ն ընդունել է Վրաստանի վարչապետին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը և խաղաղության ու բարօրության մաղթնանքերն է հղել վրաց ժողովրդին…
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)
Ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ…
Ամենաշատ