News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համեմատել է հղիության արհեստական ընդհատումը մարդասպան վարձելու հետ՝ նշելով, որ դա չի կարելի արդարացնել, եթե անգամ չծնված երեխան հիվանդ է կամ կարող է մահանալ, հաղորդում է AP-ը:

Վատիկանում կազմակերպված հղիության արհեստական ընդհատման դեմ համաժողովին ելույթ ունենալիս հովվապետն ընդգծել է, որ աբորտը ոչ թե կրոնական, այլ մարդկային հարց է:

«Օրինակա՞ն է արդյոք խլել կյանքը խնդիրը լուծելու համար»,-հարցրել է նա: «Կարելի՞ է արդյոք մարդասպան վարձել խնդիրը լուծելու համար»:

Հռոմի Պապը նաեւ դատապարտել է հղիության արհեստական ընդհատման մասին որոշումը, որը հիմնված է պրենատալ թեստավորման վրա:

Դա վերաբերում է այն երեխաներին, որոնց վիճակված է մահանալ ծննդյան պահին կամ դրանից կարճ ժամանակ անց, ասել է նա: Հռոմի Պապն ընդգծել է այդպիսի երեխաներին դեռեւս ներարգանդային փուլում բժշկական օգնություն ցուցաբերելու եւ նրանց ծնողներին աջակցելու կարեւորությունը, որպեսզի վերջիններս չզգան վախ եւ մեկուսացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ