News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանթիսը ստորագրել է օրենք նահանգում երեխաների տեսքով սեքս-տիկնիկների արգելքի մասին:

Օրինագիծը «արգելում է մարդկանց գիտակցաբար ձեռքբերել, պահել կամ հսկել անպարկեշտ մանկական սեքս-տիկնիկը»: Օրենսդիրները միաձայն հաստատել են արգելքը:

«Դրանք իրական երեխաներին շատ նման, անատոմիայի տեսանկյունից ճիշտ, իրական սիլիկոնե տիկնիկներ են, որոնք ստեղծված են սեռական պահանջմունքները բավարարելու համար»,-ասվում է նահանգի սենատոր Լորեն Բուքի հայտարարության մեջ:

Հետազոտության համաձայն՝ Չինաստանից, Ճապոնիայից եւ Հոնկոնգից ներկրված այդպիսի սեքս-տիկնիկները ձեռք են բերում մեծ տարածվածություն ԱՄՆ-ում, հաղորդում է Associated Press-ը:

Օրինագծի կողմնակիցները պնդում են, որ տիկնիկները պետք է դիտարկվեն որպես մանկական պոռնոգրաֆիայի ձեւ, մինչդեռ մյուսները համարում են, որ դրանք կարող են կանխել մանկապիղծների «որսը» երեխաների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ