News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը կոչ է արել քուրդ օրենսդիրներին եւ հազարավոր ազատազրկվածներին դադարել հացադուլը, հաղորդում է Reuters-ը:

«Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության պատգամավոր Լեյլա Գուվենը նոյեմբերին հայտարարել էր հացադուլ՝ փորձելով վերջ դնել բանտում Օջալանի մեկուսացմանը եւ հնարավորություն տալ նրան պարբերաբար հանդիպել իր ընտանիքին եւ փաստաբաններին:

«Հացադուլին միացած ընկերներ, ես ակնկալում եմ, որ դուք կդադարեցնեք ձեր բողոքը»,-ասվում է Օջալանի հայտարարության մեջ, որն ընթերցվել է Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ:

Փաստաբաններն այցելել են Օջալանին մայիսի սկզբին առաջին անգամ շուրջ ութ տարվա ընթացքում: Չորեքշաբթի նրանց թույլ են տվել կրկին խոսել միմյանց հետ:

Անկարայի որոշումն այցելությունները թույլատրելու մասին կայացվել է Ստամբուլում կրկին ընտրություններն անցկացնելուց մեկ ամիս առաջ: Ենթադրվում է, որ այդ որոշումը կարող է ծառայել նոր խաղաղ գործընթացին Օջալանի հետ բանակցությունների դադարեցումից չորս տարի անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ