News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիա այցելության երկրորդ օրը խաղացել է գոլֆ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ եւ գավաթ հանձնել սումոյի մրցաշարի հաղթողին։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Թրամփը դժգոհ է մեծ դրական սալդոյից Ճապոնիայի առեւտրային հաշվեկշռում եւ դիտարկում է բարձր սակագներ մտցնելու հնարավորությունը ավտոմեքենաների արտահանման վրա, եթե երկկողմ առեւտրային համաձայնագիրը չկնքվի։

Բայց կիրակի երկու ղեկավարները գոլֆ խաղալու ժամանակ ժպտում էին, իսկ ավելի ուշ, կանանց հետ միասին դիտում, թե ինչպես են սումոյի մարտիկները պայքարում 15-օրյա մրցաշարի վեջին օրը։ Հաղթող դարձավ ճապոնական ծագող աստղ Ասանոյաման։

Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, որը ներկա է գտնվել Ճապոնիայում սումոյի մրցաշարին, ձեռքով է արել հանդիսատեսներին, երբ մտել է Կոկուգիկան դահլիճ, իսկ հետո ողջունել է նրանց ծափահարությամբ։

Թրամփն ու Աբեն նստած էին աթոռներին «զաբուտոն» բարձիկներին ծալապատիկ նստելու փոխարեն, ինչպես պահանջում է ավանդույթը։

Թրամփը մրցաշարի հաղթողին է հանձնել Նախագահի գավաթը սպիտակագլուխ արծվով (ԱՄՆ ազգային թռչունն է)։

«Ի պատիվ ձեր մեծ նվաճման որպես սումոյի չեմպիոն ես պարգեւատրում եմ ձեզ ԱՄՆ նախագահի գավաթով»,- ասել է Թրամփը։

Մինչ այդ Թրամփը եւ Աբեն գոլֆ էին խաղացել, չնայած 30 աստիճան շոգին։ Աբեն սելֆիներ է տեղադրել Թրամփի հետ, որտեղ երկու ղեկավարները ժպտում են։ Նա գրել է, որ հույս ունի Ճապոնիայի եւ ԱՄն միությունն «էլ ավելի անսասան դարձնել»։

«Ձեռք է բերվել զգալի առաջընթաց Ճապոնիայի հետ մեր առեւտրային բանակցություններում։ Գյուղատնտեսությունը եւ տավարի միսը ակտիվորեն քննարկվում են»,- գրել է Թրամփը գոլֆ խաղալուց հետո։

Գոլֆից հետո Թրամփին հյուրասիրել են կրկնակի չիզբուրգերով, որը պատրաստված էր ամերիկյան տավարի մսից։

Նախագահի պետական այցը կոչված է ցուցադրելու Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ուժը, բայց առեւտրի շուրջ լարվածությունը անորոշության ֆոն է ստեղծել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ