News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հանդիպման արդյունքներով այսօր՝ մայիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության  և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Այդ փաստաթղթերն են՝

«ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը

«ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը

«ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել