News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մասնավոր տիեզերքի երկու խաղացողները՝ Իլոն Մասկը եւ Ջեֆ Բեզոսը, շարունակել են հեռակա վեճն այն մասին, թե Արեգակնային համակարգի յուրացման ում տեսլականն է ավելի գործնական ու խելամիտ։ Այն բանից հետո, երբ Amazon-ի եւ Blue Origin-ի ղեկավարը հպանցիկ անցավ Մասկի Մարս ուղեւորվելու ծրագրերի վրայով, SpaceX-ի հիմնադիրը կասկածներ հայտնեց Բեզոսի տիեզերական գաղութացման գաղափարի մասին, տեղեկացնում է Hightech+-ը։

Մայիսի կեսին Ջեֆ Բեզոսը՝ Երկրագնդի ամենահարուստ մարդը, մարդկությանը կոչ արեց տեղափոխվել տիեզերք եւ գաղութացնել Արեգակնային համակարգը։ Առաջին քայլն այդ ճանապարհին պետք է դառնա վերադարձը Լուսին, որը նախատեսված է 2024-ին, եւ Բեզոսը լրագրողներին ցույց տվեց Blue Moon լուսնային մոդուլը, որն ստեղծել է նրա ընկերությունը։ Միաժամանակ նա հպանցիկ քննադատեց Իլոն Մասկի գլխավոր գաղափարը՝ դեպի Մարս թռիչքը, հայտարարելով, որ դրա վրա ուժ ծախսելը գործնական չէ։

Բեզոսի կարծիքով՝  պաշարներով հարուստ եւ Երկրին ավելի մոտ Լուսինը Տիեզերքի յուրացման լավագույն «ոստնակն է։

Նա ավելի հեռավոր ապագայի վերաբերյալ էլ հաշվարկներ ունի։ Ասել է, որ «գաղափարն աներեւակայականի ժանրից է», բայց ապագայի մարդիկ կարող են ճամփորդել տիեզերքում Օ՛Նիլի հսկայական ցիլինդրներով։ Հսկայական ցիլինդրի նախագիծն առաջարկել են Փրինսթոնի գիտնականները։ Որոշ հաշվարկներով, անգամ մեկ ցիլինդրի կառուցումը 100 մլրդ դոլար կարժենար 1970-ականների գներով, ինչը կործանարար է անգամ Բեզոսի համար։  Բայց նա հայտարարել է, որ նման գաղութները կարող էին երեք տրիլիոն մարդ տեղավորել։

Մասկը Բեզոսին ուղղակիորեն չի հակաճառել, բայց պատրաստակամությամբ պատասխանել է հսկայական ցիլինդրների մասին հարցին, որը տվել է Թվիթերի ընթերցողներից մեկը։

«Իմաստ չկա։ Գաղութ ստեղծելու համար պետք է մոլորակների հսկայական զանգված հասցնել, լուսիններ կամ աստղակերպեր։ Դա նույնն է, թե փորձես ԱՄՆ կառուցել Ատլանտյան օվկիանոսում»։

Ինչպես հիշեցնում է Business Insider-ը, առաջին անգամ չէ, որ երկու միլիարդատերերը քննադատում են միմյանց տիեզերական ծրագրերը։ Օրինակ, Մասկը տարօրինակ է անվանել «Blue» բառի օտագործումը տիեզերական նախագծերի բրենդինգում։ Բառի թարգմանական նշանակություններից մեկը «վհատն» է։ Բեզոսը պատասխանը չուշացրեց. շնորհանդեսներից մեկի ժամանակ նա առանձին սլայդ նվիրեց Մարսի վրա կյանքի մինուսներին։

Ի դեպ, ինչպես խոստովանել է Մասկը քննարկումներից մեկի ժամանակ. «Մրցակցությունը լավ բան է։ Արդյունքն ավելի լավ կլինի բոլորի համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ