Սասնա ծռեր կուսակցության նախաձեռնությամբ դեպի Արցախի Հանրապետություն կազմակերպված ավտոերթի երկրորդ օրը Ասկերան քաղաքում այսօր՝ մայիսի 26-ին, տեղի է ունեցել հավաք։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սասնա ծռեր կուսակցությունից։
Ելույթներով հանդես են եկել կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը, կուսակցության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոդուս Վիվենդի կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը։
Վարուժան Ավետիսյանը նշել է, որ բոլորիս պետք է մեկ Հայաստան, իսկ դրան հասնելու համար մենք պետք է փորձենք ամեն ինչ անել հզորոնալու և շատանալու համար։ Առաջին հերթին պետք է վերացնել մաքսակետը և ռոումնինգը։
Հավաքն ընթացել է «միացում» վանկարկումներով։
Ավտոերթի մասնակիցներն այնուհետ ուղևորվել են Հադրութի շրջան։