News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ամբողջական ու միացեալ Հայաստանի տեսլականին առաջին իրագործումը Արցախի միացո՛ւմն է Հայաստանին»․ այսօր՝ մայիսի 26-ին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում այսպիսի պատգամ հղեց Սարդարապատի հաղթանակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ։

Նա հիշեցրեց, որ մենք կոչված ենք ուենենալու ամբողջական ու միացյալ հայրենիքի երազանք և պետք է զորացնենք ներկա Հայաստանը, որովհետև միասնական ու ամբողջական Հայաստանի արմատները գտնվում են ներկա Հայաստանի մեջ և այդ այդ արմատների վրա պիտի բարձրանա հզոր, ամբողջական և միացյալ Հայաստանը։

«Այսօր յուրաքանչյուր հայի պարտավորությունն է հզորացնել ներկա Հայաստանը»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է զարգացնել հայրենիքը, և դա համազգային առաքելություն է և յուրաքանչյուր հայի պարտավորությունը։

«Մեր զավակներն այսօր պետք է մասնակից դառնան Ղարաբաղի անկախության ամրապնդման նվիրական առաքելությանը, Ղարաբաղը մերն է, մեր ժողովրդի զավակները իրենց արյունով վերագրավեցին, վերահաստատեցին, վերատիրացան մեր ժողովրդի արդար իրավունքներին, մեր սրբազան հողին և այսօր մեր ժողովրդի քրտինքով Ղարաբաղը զարգացման ընթացքի մեջ է»,- ասաց Արամ Ա–ն

Նա շեշտեց, որ Ղարաբաղում արյամբ վերահաստատված իրավունքը սակարկությունների զոհ չի կարող դառնալ։

«Այսօր հավատարիմ լինել ամբողջական ու միացյալ Հայաստանի ոգուն ու տեսլական կնշնակի Ղարաբաղը մաս է կազմում Հայաստանի, որպես առաջին գործնական քայլ, որ մեզ առաջնորդում է դեպի ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականը»,– ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

Նա հորդորեց հրաժարվել բևեռացումներից, այնպիսի քայլերից, որոնք Հայաստանում, Ղարաբաղում և Սփյուռքում ներքին ցնցումներ կարող են առաջացնել։

«Մեր պատմության այս ճակատագրական հանգրվանին, երբ մենք շրջապատված ենք թշնամիներով մեր ժողովրդի ներքին միասնականություն հրամայականը առաջնահերթ անհրաժեշտություն է»,– ասաց Արամ Ա-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ