News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Շատ ավելի գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ուղղակի ազնվորեն հայտարարեն, թե ում են սատարում Արցախում եւ հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները: Այս մասին հայտարարություն-կոչ է տարածել Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած Սամվել Բաբայանի գրասենյակը:

Հայտարարություն-կոչում ասվում է.

«Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը, որը մերժում է ոչ միայն հին անձերին, այլ նաեւ հին բարքերն ու համակարգը։ Նորը գալու է ազնիվ նկրտումներով եւ զարկ է տալու պետականաշինությանը նոր, ավելի վեհ սկզբունքներով։ Սա այնքան համոզիչ էր ու հստակ, որ ազգը ոտքի կանգնեց ու միահամուռ մերժեց հինը։ Հինը, որը խեղդել էր պետությունը անօրինականության մեջ։

Սակայն այն, ինչին բախվեցինք վերջին օրերին գրեթե կոտրեց այդ պատկերացումները։ ՊԲ –ն ցուցակագրել է բոլոր սպաներին, նրանց պարտադրել ստորագրել մի հրամանի տակ, որը ի դեպ կոծկել են ԱՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 2 կետի պահանջներով՝ ԶՈւ քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն։ Ըստ այս հրամանի նրանք իրավունք չունեն Արցախում մասնակցել որեւէ քաղաքական պրոցեսների, սակայն սրա հետ միասին նրանց զրկել են մասնակցել հանդիպումների, ստորագրահավաքների, ի դեպ այն հանդիպումների, որոնք քաղաքական բնույթ չեն կրում ու այն ստորագրահավաքների, որոնք ակնկալում են սահմանադրության փոփոխություններ։

Զինվորական սպան բացի արտաքին թշնամու դեմ պայքարելուց, հանդիսանում է նաեւ այս երկրի անվտանգության երաշխավորը, ու եթե այս սպային, որը հանդիսանում է մեր երկրի քաղաքացին ու նրա օրենքների լիիրավ կրողն է, դուք զրկում եք իր երկրի ներքին կյանքում սահմանադրությունով հաստատված քաղաքացու իր իրավունքները կիրառելուց, դուք արժեզրկում եք այն ուսադիրները, որոնք նա կրում է այդ նույն երկրի անվտանգ կյանքը ապահովելու համար, դուք զրկում եք սպային, զինվորականին իր պաշտպանած ու պահպանած երկրում քաղաքացիական դիրքորոշում ունենալուց, դա օրենքի կոպտագույն խախտում է, դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է։

Կոչ ենք անում ՀՀ նոր իշխանություններին, որոնք ունեն ՀՀ քաղաքացիների մեծամասնության քվեն ու վստահությունը, չդիմեն նման անպատվաբեր քայլերի։ Շատ ավելի գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ուղղակի ազնվորեն հայտարարեն, թե ում են սատարում Արցախում եւ հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները։

Մենք ողջ թիմով հակված ենք գործել օրենքի դաշտում եւ մեր բոլոր քայլերը սրբագրվելու են օրենքով։ Իսկ դա նշանակում է, որ այս գործընթացը , որին մենք ականատես եղանք չի խանգարելու, եւ չի խոչընդոտելու մեր հետագա քայլերին։

Կոչը ուղղում ենք ՀՀ իշխանություններին, որովհետեւ առանց ՀՀ ՊՆ գիտության Արցախի ՊԲ-ն որեւէ իրավասություն չունի հրամաններ կիրառելու։

Իսկ եթե որեւէ մեկը կհայտարարի, որ սա չի համապատասխանում իրականությանը, մենք երեւան կհանենք բավականին ծանրակշիռ փաստեր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Սեյրան Օհանյանին
Նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել իր մարտական ընկերոջ հետ…
Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ
Ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլեւ ժողովրդավարական երկիր է...
Արցախի նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի...
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 4 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 146-ի
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը…
Արցախում առաջիկա հինգ տարիներին կիրականացվեն մինչև 400 կմ ասֆալտապատման աշխատանքներ
Սահմանված չափանաշիները խախտողների նկատմամբ կիրառվելու է առավելագույն տույժ և տուգանք․․․