News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Facebook-ի իր էջում հրապարակել է կամուրջի ապակե մասի զննության տեսանյութը, որը բացման հաջորդ օրը վնասվել է:

Կլիչկոյի խոսքով՝ նա մասնագետների հետ դիտել է օբյեկտը:

Պարզվել է, որ կամուրջի երկու հատվածներում ճաքել է պաշտպանական ապակե շերտը, ընդ որում կամուրջի հիմնական մասը չի վնասվել:

Կիեւի քաղաքապետը նշել է, որ վնասված տարրերը նախատեսվում  է փոխել երկու օրվա ընթացքում:

Կիեւի նոր ապակե հետիոտնա-հեծանվային կամուրջը, որը գտնվում է Ժողովուրդների բարեկամության կամարի եւ «Վլադիմիրսկայա գորկա» այգու միջեւ, բացումից մեկ օր անց ճաքել է: Օբյեկտը շահագործման են հանձնել մայիսի 25-ին՝ քաղաքի օրվա կապակցությամբ:

Կլիչկոն կատարվածը վանդալիզմ է  անվանել: Նա նաեւ չի բացառել, որ օբյեկտը կարող էին վնասել հրաձգության արդյունքում: Կատարվածի փաստով քաղաքապետը դիմել է իրավապահ մարմիններին:

Կամուրջի անցման երկարությունը մոտ 212 մ է, այն կառուցված է բետոնից եւ ապակուց: Ծածկույթը գուսասֆալտ է: Մետաղական կոնստրուկցիաների  քաշը կազմում է 460 տոննա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ