News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում այսօր՝ մայիսի 27-ին, «Նաիրի շին» բաժնետիրական ընկերության բակում են հավաքվել նշված ընկերության բալանսում գործող մի քանի ընկերությունների աշխատակիցներ, այդ թվում՝ «Ընդերքաբեր» «Նաիրի շին» ՃՇՇ-ի աշխատակիցները, որոնք պահանջում են վճարեն իրենց աշխատավարձը:

Shaamshyan.com-ի   հաղորդմամբ, բակում հավաքված քաղաքացիները նշել են, որ «Նաիրի» ՃՇՇ-ի տնօրեն Յագոր Խերիմյանը պարբերաբար իրենց խաբում է և չի վճարում աշխատավարձը. «Ամեն օր մեզ ասում է՝ գումարները վճարելու ենք, ու չեն վճարում: 8-9 ամիս սպասում ենք, որ գումարը վճարելու է։ Արդեն մի քանի օր է, համոզվել ենք, որ նա հերթական անգամ փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ։ Պատճառաբանում է, որ կապի և տրանսպորտի նախարարությունը գումարը չի փոխանցել։ Այսօր էլ մեր հեռախոսազանգերին պատասխանց, որ ինքը գտնվում է Երևանում՝ կապի նախարարությունում, և սպասում է, որպեսզի իրեն նախարար Հակոբ Արշակյանն ընդունի, որի ժամանակ ինքը ներկայացնելու է խնդիրներն ու հետո կվերադառնա և կպատասխանի, հավանաբար, դրական»։

Աղբյուրի հետ զրույցում «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն ասել է, որ խնդրին ծանոթ են. «Կապի և տրանսպորտի նախարարությունը մինչև այս տարվա մարտը իր պարտավորությունները նշված ընկերությանը կատարել է. ամբողջ գումարը փոխանցել ենք։ Թե ինչի համար Ե. Խերիմյանը աշխատավարձերը չի տվել, դա արդեն մեր ոլորտը չէ: Ինչ վերաբերում է մարտից հետո, ապա հայտնաբերել ենք որոշ թերություններ ու հանձնարարել ենք, որ երբ թերությունները կվերացնեն, կապի նախարարությունը գումարը կփոխանցի»։

Հավաքվածները նշում էին նաև, որ աշխատավարձերի պարտքը կազմում է 100 հազարից մինչև 1 մլն-ական դրամ:

Տպել
Ամենաշատ