News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեծ բանավեճ է խենթության եւ իրատեսության միջեւ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Սյունիքի մարզում ներդրումային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, որոնք հավատում են իրենց ուժերին եւ հավատում են, որ իրենց գաղափարները կարող են իրագործել»,–նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտում է՝ Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա. «Կապ չունի, թե ինչ մակարդակի անհատական ջանք է դա, որովհետեւ այն, ինչ ունենք, չեմ հոգնի ասել՝ մենք նախ ունենում ենք որպես գաղափար։ Տաթեւերը, որը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, մի խումբ մարդկանց գաղափար էր, որ իրագործվեց եւ դժվար է ասել, թե ի սկզբանե որքան մարդ կար, որ հավատում էր դրան եւ որքան մարդ կար, որ չէր հավատում դրան»։

Վարչապետի համոզմամբ՝ կարեւոր է, որ մարդիկ երազեն եւ իրագործեն իրենց երազանքները. «Մեր մեծագույն խնդիրն է ՀՀ–ում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու եւ երազելու եւ այդ երազանքը իրագործելու համարձակությամբ օժտելն է։ Այս տնտեսական մարզային ֆորումները հենց այդ նպատակին են ծառայում, որ մենք ՀՀ ամեն մարզում այս ուղերձը հղենք բոլոր մարզերի բնակիչներին, որ տնտեսական զարգացումը առաջին հերթին հենվում է անհատների վրա»։

Փաշինյանն ընդգծում է՝ Հայաստանում տաղանդավոր մարդիկ են ապրում, իսկ խոշոր ներդրողները գնում են տաղանդավոր մարդկանց հետեւից. «Իհարկե շատ կարեւոր են խոշոր ներդրողներն ու խոշոր կորպորացիաների մուտքը ՀՀ, բայց ես ուզում եմ ասել, որ իմ խորին համոզմամբ ու վերլուծությամբ՝ այդ խոշոր ներդրողները գնում են տաղանդավոր մարդկանց հետեւից։ Մեր խնդիրն է ցույց տալ, որ ՀՀ–ում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք ոչ միայն կարող են իրենց երազանքներն իրականցնել այլ նաեւ միջավայր ստեղծել ուրիշների երազաներքի իրականացման համար։ 

Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, բայց նրանցից շատերը գուցե այդ մասին չգիտեն եւ մեր խնդիրն է, որ նրանք տեսնեն, հավատան եւ հաղթեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ