News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավար  Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աննա Վարդապետյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, նշել է, որ Նախարարությունն արդյունավետ համագործակցություն ունի IRZ-ի հետ եւ հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունն ավելի կխորանա: 

Ֆրանկ Հուփֆելդը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ փոխնախարարի հետ քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն ուղղված իրավական ակտերի մշակման գործընթացում, քրեական արդարադատության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության փաստաթղթերի եւ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի արխիվացման  կազմակերպման հարցերով համագործակցությանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ