News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ղազախստանում նախագահական ընտրությունների անցկացումը պայմանավորված է քաղաքական եւ տնտեսական զարգացման անհրաժեշտությամբ: Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը:

Նրա խոսքով՝ նախագահ Նազարբաեւի հրաժարականը պայմանավորված էր երիտասարդ քաղաքական գործիչներին ճանապարհ տալու ցանկությամբ, որպեսզի շարունակվի նախաձեռնված փոփոխությունների իրականացումը:

Դեսպանը ներկայացրեց ներքաղաքական գործընթացները եւ առաջիկա ընտրությունների նախապատրաստման ընթացքը:

«Բարձրագույն իշխանության փոխանցումը տեղի ունեցավ հանգիստ մթնոլորտում եւ Սահմանադրությանը համապատասխան: Գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին, որպեսզի ապահովվի հասարակական-քաղաքական համաձայնությունը, վերանա ցանկացած անորոշություն, հաստատվի ներքին եւ արտաքին քաղաքականության շարունակականությունը, ինչը կարեւոր է սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական խնդիրների հետագա լուծման տեսանկյունից», - ասաց դիվանագետը:

Նա հավաստիացրեց, որ Ղազախստանը շարունակում է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին եւ շարունակելու է հավասարակշռված արտաքին եւ ներքին քաղաքականություն վարել ազգային շահերի եւ առաջնահերթությունների համաձայն:

Նախագահի պաշտոնի համար հավակնում է 7 թեկնածու: Առաջին անգամ երկրի նախագահի պաշտոնին հավակնում է կին (Դանիա Եսպաեւան՝ «Լուսավոր ուղի» կուսակցությունից), ինչպես նաեւ ոչ համակարգային ընդդիմության ներկայացուցիչ Ամիրժան Կոսանովը:

Ակնկալվում է, որ ընտրություններին ներկա կլինի 1000 միջազգային դիտորդ՝ 10 կազմակերպություններից, ինչպես նաեւ արտասահմանյան պետություններից:

 Ընդհանուր առմամբ Ղազախստանում գրանցվել է շուրջ 11.9 միլիոն ընտրող:

Դեսպանը նշեց, որ Հայաստանում դեսպանատան շենքում գործելու է թիվ 2175 ընտրատեղամասը: Այն կգործի հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով 07: 00-ից մինչեւ 20: 00-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ