News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» հիմնադրամը ԱՄՆ այցի արդյունքում հավաքագրել է 1 մլն 60 հազար դոլար, որից 500 հազարը կստանա, երբ հիմնադրամի ծրագրեր 6 ամսվա ընթացքում հավուր պատշաճի իրականացվի՝ ըստ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի կողմից դրված պայմանի։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» հիմնադրամի  գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

«City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը իր հերթին նշեց, որ «City of smile ժպիտների քաղաք»–ըԱՄՆ այցի արդյունքում հավաքագրել է 600 հազար դոլարի կարգի գումար. «Այդ գումարը դեռ ակնկալում ենք ստանալ, քանի որ պրոցեսներ կան գումարները հավաքագրելու եւ փոխանցելու հետ կապված, բայց կարծում եմ՝ մոտ ժամանակներս պիտի որ ստանանք»։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ՝ քաղցկեղով կամ արյան հիվանդությամբ 150 երեխայի եւ երիտասարդի է օգնել «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամը, սակայն, այդ թիվը, ցավոք, անընդհատ աճում է եւ առ այսօր 120 միլիոն դրամի կարգի գումար է հատկացվել։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիները՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ ապրիլին երկշաբաթյա այցով ԱՄՆ-ում էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ